Իմ կյանքի ժամերը

 

Վիլյամ Սարոյանի գիրը ինձ շատ հուզեց և ստիպեց ավելի խորը և ավելի շատ մտածել իմ կյանքի ժամերի մասին:

Իրոք, պետք է ապրենք այնպես, որ չտուժենք ո՛չ մենք, ո՛չ էլ մեզ շրջապատող մարդիկ։ Մարդիկ ամեն ինչում տեսնում են միայն վատը և չեն էլ մտածում հնարավոր լավի մասին: Երբ մարդու արարքներում կամ կյանքում դու փնտրում ու տեսնում ես վատը, իհարկե, կգտնես: Պետք է ձգտես հնարավորինս շատ պահպանել քո ու շրջապատող մարդկանց հանդեպ ունեցած դրական հայացքը: Երբ քո սրտում տեղ ես տալիս վատ արարքներ կատարող մարդու, ինքնաբերաբար, ինքդ էլ ես այդ արարքների մասնակիցը դառնում: Իսկ, երբ հանդիպում ես բարձր ու վեհ մարդու` նրան նմանվելու ձգտումով ինքդ էլ ես ձգտում բարձրության և վեհության: Խելացի և պայծառատես աչք ունեցողը առաջին տպավորությունից կարծիք չի կազմում, դա կարող է լինել սխալ տպավորություն, մարդ էակին ճանաչելու համար պետք են ամիսներ կամ տարիներ, իսկ երբեմն էլ անհրաժեշտ է պարզապես սիրել և հասկանալ նրան: Մենք պետք է ապրենք այնպես, որ մեզանով փոխենք աշխարհը` ավելի գեղեցիկ և պայծառ դարձնելով այն։ Ամեն մարդ քո նմանակն է, բոլորս միևնույն ժամանակ և նման ենք, և տարբեր։ Նման ենք մեր թուլություններով, բայց տարբեր ենք մեր մտքերով։ Իմ կյանքի ժամերը ես փորձում եմ չվատնել հիմարությունների վրա, ժամերը այնքան արագ են անցնում, որ չես էլ նկատում, թե ինչպես է արևին հաջորդում լուսինը, կգա մի օր, որ չես էլ նկատի, թե ինչպես կյանքիդ հաջորդեց մահը:

Քանի դեռ ունենք մեզ բաժին հասած կյանքի ժամերը` եկեք չամաչենք քնքուշ ու բարի լինել և մեր բարությունը սփռել:

14248994_612891382205384_1394058123_n

 

Leave a comment