Դու իմ տունն ես

kinopoisk.ru
Սա Թուրքական հուզիչ և գեղեցիկ ֆիլմ է, որը չեմ կարող բառերով բացատրել, բայց կներկայացնեմ սցենարը: Աղջիկը, որը ապահովված ընտանիքից է սիրահարվում է իր հոր աշխատողներից մեկին, ով նույնիսկ տուն չունի, ապրում է ինչ որ արհեստանոցում: Բայց երբ սիրահարվում է աղջկան նրան համարում է իր տունը: Տղան փորձում է բացատրել աղջկան, որ չեն կարող իրար հետ լինել, բայց աղջիկա համար միևնույն է լինում: Մի օր էլ երբ հայրը տեսնում է նրանց գրկախառնված տղային կանչում է իր սենյակ և ասում, որ հեռու մնա աղջկանից և աշխատանքից ազատում է, աղջիկը այդ պահին ուշաթափվում է, տղայի վերաբերմունքը հայրը տեսնելով թույլ է տալիս, որ ամուսնանան: Նրանց երջանկությունը երկար չի տևում: Աղջիկը սկսում է իրեն տարօրնակ պահել, սկսում է մոռանալ կարևոր բաներ, գնում է բժշկի և պարզում, որ նրա գլխում չարորակ ուռուցք կա և դա շատ արագ է զարգանում, հավանականությունը քիչ է, որ կբուժվի: Բժիշկը նրան ասում է, որ նա կսկսի ամենինչ մոռանալ նույնիսկ հարազատ մարդկանց դեմքերը. այդպես էլ լինում է, երբ դրանք դարնում են ակնհայտ տղայի մոտ կասկածներ են առաջանում և գնում է բժշկի մոտ բժիշկը տղային ամենինչ պատմում է: Տղան սկսում է ամենինչ անել աղջկա համար գրում է թղթերի վրա իրերի անունները, ցույց է տալիս աղջկան նկարներ և հարցնում է, թե ովքեր էն: Հետո, երբ աղջկա ծնողները գալիս են նրանց տուն տեսնում են այդ իրավիճակը և տղային խխճալով ուզում են տանեն աղջկան, բայց տղան չի թողնում: Որոշ ժամանակ անց աղջիկն է հեռանում տանից: Տղան գալիս է տուն և տեսնում է սեղանին մի նամակ, որտեղ աղջիկը խոսում է իր գնալու մասի: Տղան գնում և փնտրում է ծնողների տանը նրանք ասում են, որ աղջկան ուղարկել են այլ երկիր բուժվելու: Անցնում է մի քանի ամիս և տղայի մոտ գալիս է աղջկա քույրը և ասում, որ նրան ոչ մի տեղ չէին ուղարկել և նա տանն է: Տղան արագ գնում է աղջկա մոտ: Աղջիկը մոռացած է լինում տղային, բայց երբ տղան գրկում է նրան աղջիկը օծանելիքի հոտից ճանաչում է տղային: Տղան ձեռքերի վրա տանում է աղջկան դուրս և… Վարջը կիմանաք, ֆիլմը դիտելուց հետո:

Տես՜ այստեղ։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s