Ո՞վ կպատկերացներ, որ Երևանի փողոցներում քայլելով հեղափոխություն ենք անում

Երբեմն մարդիկ տարբեր պատճառներով վախենում են անել իրենց քայլը, երազանքը, չեն հավատում իրենք իրենց ուժերին և չեն պատկերացնում, որ իրենց կյանքը, ապագան իրենք են որոշում։ Երբ մարդիկ վախենում են պարտվելուց երբեք չեն հաղթում, և մնում են նույն տեղում՝ չեն քայլում առաջ։ Մենք չվախեցանք և արեցինք մեր քայլը։ Ապրիլի տասնյոթին, երբ նոր էր սկսվել ցույցերը Սերժ Սարգսյանի դեմ, ես՝ ընկերներիս հետ, չլսելով սիրելի մեծերի վախերը, գնացի հանրապետության հրապարակ։ Դե կարծում եմ պետք չէ պատմել, թե ինչ է կատարվում այնտեղ, որովհետև դուք եղել կամ գոնե հեռուսացույցով տեսել եք։ Կհարցնեք լավ, 16 տարեկան աղջնակին ի՞նչը ստիպեց դուրս գալ հրապարակ. Բողոքը, դժգոհությունը, երկրումս տիրող վատ մթնոլորտը: Չկա հավասարություն, օրենք: Կա վերնախավ, ովքեր ունեն ամեն ինչ, իրենց կարելի է անել անկարելին, իսկ մյուսները միշտ սպասողի ու դժգոհողի դերում են: Էկոլոգիայի ժամերին հաճախ էինք խոսում անպատժելիությունից ու տեսնում դրա հետևանքները բնության վրա, ու միշտ հարցնում էինք, բայց ինչու՞: Էս ամենը մեր կյանքն է, որի հետ կարող ենք հաշտվել ու էլի դժգոհելով ապրել, կամ էլ պետք է դուրս գայինք փողոց ու մեր մեջ կուտակվածը դուրս հանեինք՝ բացականչելով .«մենք ենք երկրի տերը» կամ .«ՀՀԿ հեռացիր» ու էլի բաներ: Ուզում եմ մի քիչ էլ խոսել իմ զգացմունքներից: Մեջս կարծես բազմապատկվել է հայրենասիրությունն ու մարդասիրությունը: Տեսնելով մարդկանց վերաբերմունքն իրար հանդեպ իրոք հպարտանում ես, որ հայ ես, բոլորը ժպտում են իրար անկեղծ, կիսում են թե ուտելիքը, թե հագուստը: Նաև փոխվել է կարծիքս ոստիկանների մասին. միշտ կարծել եմ, որ նրանց մեջ չկան մարդիկ, բայց այս ընթացքում հանդիպել եմ լավ մարդկանց: Այ մի դրվագ պատմեմ. ես և ընկերներս երթից հետո նստած էինք մետրոյի մոտի նստարանին և բրդուճներ էինք ուտում, մեզ մոտեցան երկու ոստիկան և բարի ախորժակ մաղթեցին, մենք ճիշտ է զարմացանք, բայց սիրալիր շնորհակալություն ասացինք, քիչ անց նրանք եկան ձեռքները ուտելիք ու ըմպելիք և հյուրասիրեցին մեզ: Ես հասկացա, որ չի կարելի կարծիք արտահայտել բոլորի մասին, որոհետև մարդիկ շատ տարբեր են: Ցանկանում եմ պատմել նաև Սերժ Սարգսյանի հրաժարական տալու օրվա մասին: Այս օրերը ինձ համար շատ կարևոր էին, պատմական շատ կարևոր իրադարձության մասնակիցն եմ եղել: Այն որ ոչ մեկ չէր հավատում, որ կլինի դա, եղավ: Այս օրերին շատ բան տեսա, շատ քայլեցի, հուզվեցի, բղավեցի, ուրախացա: Մենք պատմություն էինք կերտում, այդ մասին նույնիսկ չգիտակցելով: Ո՞վ կպատկերացներ, որ Երևանի փողոցներում քայլելով հեղափոխություն ենք անում: Փաստորեն այդպես էլ է լինում: Համոզված եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է: Հպարտ եմ, որ հայ եմ:

31408443_918203461674173_7162598822168756224_n31542676_918203531674166_6733218052390780928_n

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s