Արդեն հարազատ դարձած Սևան

Ես կցանկանայի մի փոքր պատմել մեր եռօրյա ճամփորդության մասին: Մայիսի քսանյոթ, քսանութ, քսանիննին գտնվում էինք մեզ արդեն հարազատ դարձած Սևանում: Ինչո՞ւ հարազատ, որովհետև առաջին անգամը չէ, որ ընկերներով Սևանի ափին միասին լինելու ու անմոռանալի օրեր անցկացնելու հնարավորություն ունեինք: Սակայն այս ճամփորդությունը  տարբերվում էր նրանով, որ այն ժամանակ գնացել էինք ամբողջ ավագ դպրոցով,  իսկ այս անգամ` միայն իններորդցիներով: Մեր ճամփորդության նպատակը Սևանի ժայռ ռազմամարզական ճամբարում մեր ֆիզկուլտուրայի  ավարտական  քննության հանձնումն էր:  Քննությունն իհարկե` բարեհաջող հանձնեցինք, այնուհետև նշեցինք մեր բարեհաջող հանձնելը: Մեզ հետ էին մեր սիրելի ուսուցիչներ՝ ընկեր Լուսինեն, ընկեր Բուշը, ընկեր Քրիստինեն, ընկեր Նառան և ընկեր Բորիսը: Առաջին օրը  երբ հասանք Սևան, հավաքվեցինք, խմբեր կազմեցինք,  ընտրեցինք ջոկի  և դասակի հրամանատարներ: 9.1 դասարանի դասակի հրամանատարը Լևոն Վաթյանն էր, 9.2 դասարանինը ` ես, 9.3դասարանինը Միքայել Գրիգորյանը, իսկ ջոկատի հրամանատարը` Դավիթ Գևորգյանը: Հավաքվելուց հետո մեզ  սենյակներ տվեցին:  Տեղավորվելուց և մի փոքր հանգստից հետո, միասին ճաշեցինք ճաշասենյակում: Երկրորդ օրվանից սկսած, արդեն մեզ սպասում էին քննական փորձությունները: Առավոտյան նախաճաշից հետո , կատարեցինք անհրաժեշտ վարժանքները և իմ կարծիքով քննությունները հանձնեցինք գերազանց և անփորձանք: Այս ամենից հետո,  մեզ սպասվում էր հիանալ Սևանա լճով: Շատերս լողացինք, իսկ մյուսները կամ նկարում էին մեզ կամ էլ հիանում մեզնով: Երեկոյան բոլորս գնացինք ճաշասենյակ`  ֆուտբոլ նայելու :  Շատ հետաքրքիր խաղ էր Ռեալ Մադրիդ և Ատլետիկո Մադրիդ թիմերն էին մրցում իսկ մենք լարված նայում էինք: Հաղթեց մեր շատ սիրելի Ռեալ Մադրիդը և մենք նշեցինք մեր հաղթանակը պարելով՝ Քերծի, Երեք ոտոք և Շավալի պարերը իսկ դրանից հետո մինչև ուշ գիշեր խաղեր խաղացինք. որոշել էինք չքնել, բայց շատ հոգնած էինք և չդիմանալով գնացինք քնելու: Հաջորդ օրը պետք է բարձրունք նվաճեինք, բայց քանի որ շատերս արդեն հաղթահարել էինք բարձունքը, մնացինք ճաշարանում և մյուսների համար նախաշաճ պատրաստեցինք: Հանկարծ նկատեցինք, որ մեզ այցելության է եկել մեր շատ սիրելի պարոն Բլեյանը՝ Դավիթ Բլեյանի և մի քանի ուսուցիչների հետ: Դավթին բոլորս սիրեցինք և ցույց տվեցինք Սևանը: Երբ մյուսները բարձունքից իջան, գնալուց առաջ հավաքվեցինք կլոր սեղանի շուրջ` լսելու պարոն Բլեյանի խոսքը: Նա խոսեց քննություններից և մեզ ասաց, որ չպետք է շատ ուշադրություն դարձնենք դրա վրա , որ մենք հաստատ կարող ենք անցնել դրա միջով, և պետք չէ այդքան շատ նշանակություն տալ քննություններին: Բոլորիս կարծես հանգստացրեց այդ միտքը. մի քիչ բողոքեցինք և քննադատեցինք քննությունները: Ժամանակը ճամբարում աննկատ անցավ և քանի որ արդեն ժամն էր դեպի տուն շարժվելու, հավաքվեցինք մեր իրերը և նստեցինք ավտոբուսները: Մեզ ճանապարհեց պարոն Բլեյանը. բոլորս հպարտ և ուրախ վերադարձանք տուն:

Ֆոտոշարք՝

13342372_850445078422018_166901741_n13318429_850445018422024_150252428_n13336430_850445045088688_1291780593_n13336362_850444995088693_391354648_n13330320_850445038422022_1652766351_n13342459_850444998422026_1906171752_n13342041_850444905088702_735573304_n13263785_729788017164005_3228220199383656294_n

29052016243

290520162422905201621329052016210

280520162012805201619228052016181280520161792805201617828052016175280520161672805201616428052016161280520161452805201613828052016137

Leave a comment