Դիլիջանը տեսախցիկից այն կողմ

  • Արդեն երկուս ու կես ամիս է, ինչ լուսանկարչության ընտրության խումբ եմ հաճախում, և կխոստովանեմ, որ դա շատ մեծ դեր է խաղացել իմ կյանքում։ Փոխվել է իմ աշխարհայացքը, ամենքին և ամեն ինչին նայում եմ լուսանկարչի աչքերով։ Ուրբաթ օրը, Ավագ դպրոցի սովորողներով գնացել էինք Դիլիջան: Աշնանային Դիլիջանը ինձ շատ էր ոգևորել իր գույներով։ Ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ էր, որ չէի կողանում ձեռքիցս վայր դնել լուսանկարչական ապարատը: Այնտեղ ավելի գնահատեցի մարդկանց, նրանց գեղեցկությունն ու յուրահատկությունը: Ես հպարտ էի զգում ինձ այն պահին, երբ ֆոտոնկարում էի մարդկանց և նրանք հավանում էին իմ դրանք: Ընկեր Մարթան շատ գեղեցիկ և հմայիչ է նկարներում․ ինձ դուր էր գալիս նրան լուսանկարելը, որովհետև նրա շնորհիվ բոլոր նկարները ավելի հաջող են ստացվում: Ճամփորդության ընթացքում ես զգացի, որ իմ մտքերը և հայացքները տարբերվում են։ Ես բնությանը, մարդկանց, որպես տեսարանի մասեր էի ընկալում։ Ամեն ինչին նայում էի որպես նկար։ Մտքով պատկերներ էի կառուցում և ֆոտոապարատի օգնությամբ կյանքի էի կոչում դրանք: Որքան շատ էի նկարում , այնքան շատ էին նկարելու մտքեր ծնվում: Գոշ գյուղի մարդիկ, տները և տեսարաները տարբերվում էին՝ այնտեղ ամեն ինչ յուրահատուկ էր: Ընկերներս տեսնում էին մարդկանց աղքատությունը, հին տները, իսկ ես տեսնում էի մարդկանց հարուստ հոգեպես, իսկ տնակները այնքա՜ն գեղեցիկ ու յուրահատուկ․․․և իհարկե՝ անմահացնում այդ տեսարանները: Ահա և իմ լուսանկարները՝img_9883mimg_9314mimg_5029mimg_4981mimg_4960mimg_4922mmmmmimg_4907img_4898mimg_4891mimg_4889mimg_4853mimg_4851mimg_4831mimg_4780mimg_4675mimg_4622mimg_4524n15086438_648204392007416_314821422_n15086213_648204522007403_1368251465_n15050161_648204295340759_640575461_n15050120_648204315340757_1161122922_n15049931_648204518674070_1490245833_nimagemimg_4441mimg_4328img_4452mimg_4460mimg_4467m15128509_648204472007408_530111180_n15086279_648204132007442_1009561766_n15129810_648204442007411_1347790422_n15128582_648204355340753_1360520975_nimg_4654img_4803img_4813img_4640m15049794_648204418674080_1353753742_n15086394_648204465340742_1946355343_n

Leave a comment