Այս հունվարը ինձ համար

 Այս հունվարը ինձ համար եղել է շատ լավը, քանի որ արձակուրդից հետո ճամբար էր։ Ես շատ եմ սիրում ճամբարային օրերը մեր դպրոցում, որովհետև այնքան հետաքրքիր է անցնում, որ չես էլ ուզում ավարտվի, որ տուն գնաս: Նաև ձեռք բերեցի ընկերներ թուրք Ահմեդը և չինացի երկու աղջիկներ որոնց անունները մինչև այժմ չեմ կարողանում հիշել և սովորել: Ճամբարային օրերին ես մասնակցել եմ տարբեր նախագծերի, խաղացել ենք տարբեր խաղեր ընկեր Իրինայի, ընկեր Լուսինեի խմբերում, բայց ամենազվարճալին ընկեր Լուսինեի հետ «Այլ կերպ» խաղը խաղալն էր, որը օգնում է զարգացնել բառապաշարը և բացարելու կարողությունը, օրվա երկրորդ կեսից նստում էինք և ժամերով խաղում առանց ձանձրանալու։ Սովորել ենք թուրքական պարեր և չինական երգեր։ Մի փոքր պատմեմ մեր շատ սիրելի Ահմեդից, երբ նա նոր էր եկել դպրոց և մենք իմացանք նրա Թուրք լինելու մասին մտածեցինք, որ նրան հետաքրքիր չի լինի մեր պարերը կամ երգերը, մի քիչ էլ նրա թուրք լինելուց էինք խուսափում, բայց նա այնքան մտերմիկ էր շփվում մեզ հետ,փորձում էր ամեն ինչ սովորել,որ մեզ սկսեց նա դուր գալ։Երբ մենք պարում էինք,նա եկավ և սկսեց մեզ հետ պարել և ամեն ջանք գործադրում էր, որպեսզի լավ սովորի պարը, բոլորս հիացած նրան էինք նայում և նա կարծես թե իրեն շատ լավ էր զգում: Իսկ հետո նա մեզ սովորեցրեց Թուրքական պար և ես շատ նմանեցրեցի մեր պարերին. իրոք որ շատ նման են հայկաան և թուրքական պարերը: Ես լավ եմ հիշում, որ Ահմեդը շատ էր սիրում Լուտկի պարը: Դեռ շատ կկարոտենք նրանց: Նաև մասնակցել եմ կլոր սեղաների, պատանեկան ամսագրեր ներկայացմանը և «Փոքրիկ Իշխանը» ներկայացման փորձին։ Չմոռանամ ասել նաև, որ եղել է «Ռազմամարզական ճամբարները կրթահամալիրում» կլոր սեղանի մասնակիցը, շատ ուրախ անցավ այնտեղ, քանի որ խոսեցինք մեր հիշողութուններից և տպավորություններից, մեզ էին լսում հյուրերը Պաշտպանության ու Բնապահպանության նախարարություններից, այլ դպրոցի ռազմագիտության ուսուցիչները։ Շատ հուզված և լարված էինք՝ ուրախ լինելու հետ մեկտեղ: Մասնակցել եմ «Գեղեցիկ աղջիկներ» երգչախմբին,երգել ենք հիանալի երգեր, թե ջազ և թե ժողովրդական, շատ էինք ոգևորված, մեր շատ սիրելի ընկեր Նելլիի հետ: Երբ երգեցինք, բոլորը հիացան և ծափահարեցին մեզ գեղեցիկ ելույթի համար: Նաև կցանակնայի պատմել, որ ընկեր Միքայելի հետ մասնակցել եմ սուսերամարտի առաջնությանը,այնտեղ կային շատ ուժեղ մասնակիցներ, բայց մենք էլ պակաս ուժեղը չեինք, Մարտինը զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը, Վալերին՝ տասնյոթերորդ, Արենը՝ քսան, իսկ ես՝ տասնմեկերորդը: Ունեցանք կապտուկներ և ցավեր, բայց դա մեզ չի խանգարի մասնակցել մյուս մրցումներին: Այդպես հագեցած և հիանալի օրեր ենք ունեցել մեր ցուրտ, բայց գեղեցիկ սպիտակ հունվարին:

30-2

Leave a comment