Պաուլո Կոելիո Աստված հավատում է ինձ (վերլուծություն)

Հարցազրույցը կարդալիս ակնհայտ է դառնում, որ զրուցակիցդ ինքնավստահ, կայացած, լիարժեք մարդ է, իր խենթություններով, համոզմունքներով, իր աշխարհով ու ներդաշնակ ես-ով: Մարդկային ճակատագրերը գրվում են երկնքում: Մի՞թե մարդու ճակատագիրը նրա ապրած կյանքն է: Շփոթվում եմ կարծիներիս մեջ: Թերևս կամքը, այո՛, հոգու կամը դառնում է գերադրական: Հավատը, սեփական ես-ին, սեփական ուժերին մղում է առաջ, իսկ եթե նաև մի քիչ խենթ ես, ստացվում է: Տարիքով մարդիկ, մշտապես թերահավատորեն և քննադատաբար են վերաբերվում այն ամենին, ինչը իրենց համար դժվար հասանելի է: Օրինակ ժամանակակից երիտասարդությունը մշտապես քննադատվում է վիրտուալ աշխարհում ՙապրելուՙ, իրականությունից կտրվելու համար: Այս իմաստով Պաուլոն եզակի բացառություն է, նա ոչ միայն ընդունում է ժամանակակից տեխնոլոգիաները, այլ դրանց մեջ շարժիչ ուժ և դրական հնարավորություններ է տեսնում: Կարծրատիպեր քանդող մարդը պատկառանքի է արժանի: Ինձ հիացրեց այս միտքը. «Սեփական ճակատագիրը հետևանք է սեփական աշխարհընկալման: Ինքնասպանություն գործող մարդիկ հետևում են ոչ թե սեփական ուղուն, այլ շարունակում են իրենց ծնողների ճանապարհը:»:

ՎԵրլուծել են Մանե Գևորգյանը և Մելինե Մարտիրոսյանը

Աղբյուրը՝ Հարցազրույց

Leave a comment