Սկզբում պարտադիր, իսկ հետո՝ հաճելի Սևան

Հուլիսի 1-ին մենք պետք է ուղևորվեինք Սևան։ Լսել էինք պարտադիր մեկնելու անունը և արդեն պատկերացնում էինք, որ կրկնվող  և ձանձրալի օրեր են սպասվում։ Մտածում էինք, որ արդեն հոգնել ենք այդ նույն վայրում հանգստանալուց, բայց ևս մեկ անգամ Սևանը տեսնելով հասկացանք, որ Սևանից երբեք հնարավոր չէ հոգնել. ամեն անգամ դու տարբեր հայացքով ես նայում այդ նույն վայրերին ։ Առաջին օրը, ինչպես միշտ, կազմեցինք  ջոկատներ և, ինչպես միշտ՝ ինձ ընկեր  Բորիսը նշանակեց ջոկատի հրամանատար։ Ես, իհարկե, այդ պաշտոնում ինձ լավ էի զգում։ Սևան էինք գնացել մեր շատ սիրելի ուսուցիչների՝ ընկեր Մարթայի, ընկեր Բորիսի, ընկեր Իրինայի, ընկեր Հերմինեյի, հարգելի Ստեփանի և Միսս Բուշի հետ։ Առաջին օրը մենք վրանները ամրացրինք ափից  մի փոքր հեռու, իսկ hանգստից հետո հավաքվեցինք և ջոկատներով բարձրացանք ճաշելու։ Որքան հաճախ եմ մեկնում ճամբար, այնքան ավելի եմ սկսում սիրել Սևանը։ Այն օգնում է ինձ ավելի լավ ճանաչել մարդկանց և իմ ընկերներին․․․ավելի քիչ կամ ավելի շատ սիրել նրանց։ Ամեն գիշեր մենք հավաքվում էինք դրսում և սկսում էինք տարբեր զվարճալի խաղեր խաղալ մեր ուսուցիչների հետ։ Զվարճանքներից բացի, ինչու չէ, նաև տանջվում էինք վարժություններ անելով․․․ որտեղ մեր շատ սիրելի ընկեր Բորիսը, այնտեղ էլ տանջանքը։ Մեզ լավ չարչարելուց հետո միշտ պարգևատրում էր և  իր հետ տանում Սևանում լողալու։ Ընկեր Բորիսը, իրոք, մեր շատ սիրելին է , քանի որ նրա շնորհիվ ես ինձ զգում եմ ավելի ուժեղ, թե´ ֆիզիկապես,  թե՛ հոգեպես։ Նա խիստ լինելուց բացի, ավելի հոգատար և ավելի ջերմ է վարվում մեզ հետ։

Եկավ Վարդավառը, մարդիկ սկսեցին Սևան գալ տարբեր մարզերից։ Սկսեցին իրենց սովորության համաձայն, բարձր երաժշտության ներքո, լճի ափին խորոված ուտել և աղտոտել Սևանը։ Մենք սկզբում բարկացանք, քանի որ իրենց գալուց առաջ տարածքը մաքրել էինք, բայց հետո մեզ պահեցինք իսկական սեբաստացու նման․ սկզբում հարգելի Ստեփանի հետ պարեցինք մեր ժողովրդական պարերը և դրանից հետո սկսեցինք հարցազրույց վարել հանգստացողների հետ։ Ճիշտ է, նրանց կարծիքով, այդ աղբը մինչև իրենց գալն էլ կար, բայց համենայնդեպս, հավաքեցին մի քանիսը։ Օրերը շատ արագ անցան և տուն գնալու ժամը եկավ։ Հավաքեցինք մեր իրերը և ճանապարհ ընկանք դեպի տուն՝ մեր շոգ ու ձանձրալի Երևան։

13524515_585840954910427_6565076931660667081_n13557933_585841701577019_4335362013105977933_n13567259_585841751577014_882457479975199050_n13592811_585842651576924_3079329147074956673_n13600058_585841664910356_1162276950371977097_n13614941_585842428243613_2947229312089449720_n13615140_585841684910354_1696682438404700431_n13615370_585841434910379_3345242278222390040_n13619866_585841234910399_5563476168835999701_n13619866_585841908243665_8775148304535205306_n13620064_585842084910314_6092266929611136957_n13620094_585842508243605_1470514123157529205_n13620330_585841641577025_2422179355283225327_n13627020_585841771577012_2605372297418476532_n13627210_585841984910324_8092817723616467455_n13631587_585842451576944_6519927000432249084_n

Leave a comment